«Մրցանակն ստանալուց հետո մեր աշխատանքում փոխվել է այն, որ գործընկերների, փոփոխություններ իրականացնողների շատ ավելի մեծ համայնք ունենք եւ ի վիճակի ենք ստացած դրամաշնորհի միջոցով մեր աշխատանքով ստեղծել կայուն ինստիտուցիոնալ փոփոխություն»:
2020 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Էլման» խաղաղության կենտրոնի ծրագրերի եւ զարգացման գծով տնօրեն Իլվադ Էլմանն անդրադառնում է այն հարցին, թե ինչպես է մրցանակ ստանալը մեծ խթան դարձել Սոմալիում երիտասարդների կյանքը բարեփոխելու համար։ Նա ընդգծում է «Ավրորայի» կարեւոր դերը տեղում իրականությունը վերափոխելու գործում, որպեսզի եւս մեկ սերունդ կուլ չգնա պատերազմին։