««Ավրորա» մրցանակն ինձ համար ընտանիք է, որովհետեւ մենք ստեղծում ենք ցանց եւ հանդես գալիս որպես իսկական ընտանիք։ Այն օրհնություն էր ինձ համար: Ուղերձ էր, որ ես երբեք չհանձնվեմ»։
2016 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Խաղաղության տան հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն պատմում է իր անցած ճանապարհի մասին՝ Բուրունդիում սարսափելի ոճրագործությունների ականատես լինելուց մինչեւ մարդասիրության անձնվեր ջատագով դառնալը, որը հույս եւ աջակցություն է տալիս անթիվ-անհամար մարդկանց։ Նա նաեւ իր անսահման երախտագիտությունն է հայտնում «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկրի կոչմանն արժանանալու համար: