logo
ՓԱԿԵԼMenu
«Ավրորայի» 2025 թ․ մայիսյան միջոցառումները Լոս Անջելեսում

«Ավրորայի» 2025 թ․ մայիսյան միջոցառումները Լոս Անջելեսում

2025 թ. մայիսի 6–7-ը ակտիվիստները, քաղաքական որոշումներ կայացնողները, գիտնականներն ու մարդասիրական գործիչները հավաքվեցին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում՝ մասնակցելու 2025 թ․ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումին, որն անցկացվեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի համատեղ ջանքերով։ Նրանք մասնակցեցին նաեւ Մարդասիրության թեմայով կոնֆերանսին։ «Ավրորայի» 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացված երկօրյա այս հավաքը հարթակ էր` քննարկելու աշխարհի ամենահրատապ մարտահրավերներն ու առաջարկելու համարձակ եւ համապարփակ լուծումներ։

Մարդասիրության թեմայով կոնֆերանսը տեղի ունեցավ մայիսի 6-ին՝ համախմբելով համայնքային ավելի քան 80 առաջնորդների, գլոբալ ակտիվիստների եւ փոփոխության առաջամարտիկների, այդ թվում՝ «Ավրորայի» մերօրյա ավելի քան 40 հերոսների աշխարհի տարբեր անկյուններից։ Նրանք խոսեցին այն մասին, թե ինչպես հաղթահարել մարդասիրական աշխատանքի առօրյա մարտահրավերներն առաջնագծում` գլոբալ ֆինանսավորման ճգնաժամի խորացման պայմաններում։

Կոնֆերանսի մասնակիցներին ողջունեց Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արմինե Աֆեյանը՝ խոսելով հրատապ քայլերի անհրաժեշտության եւ հույսի մասին։ Օրվա առաջին՝ «Խոչընդոտների հաղթահարումը մարդասիրական եւ իրավապաշտպան գործունեության ընթացքում» թեմայով քննարկման բանախոսներն էին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Աֆրիկայի «Գբովե» խաղաղության հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ, 2011 թ. Խաղաղության Նոբելյան դափնեկիր Լեյմա Գբովեն, «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ, Memory Matters ընկերության հիմնադիր, ինչպես նաեւ Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի նախկին ղեկավար Էլիս Գրինվալդը, 2018 թ․ «Ավրորայի» հերոս, «Փրաջվալա» կազմակերպության համահիմնադիր Սունիտա Քրիշնանը եւ Define American մերդիահարթակի ժամանցային ծրագրերի գծով համագործակցության փոխտնօրեն Դուլսե Վալենսիան։ Քննարկումը վարեց «Ավրորայի» ռազմավարական հաղորդակցության տնօրեն Քոլին Թոմաս-Ջենսենը։

Բուն քննարկմանը հետեւեցին երկու զուգահեռ քննարկում-աշխատարաններ՝ անդրադառնալով այնպիսի թեմաների, ինչպիսիք են կայուն ֆինանսավորումը եւ աջակցությունը տեղում գործող առաջնորդներին։ Մասնակիցները ներկայացրին իրենց պատմություններն ու դիտարկումները՝ մարդասիրության ոլորտի ֆինանսավորման համաշխարհային կրճատումների համատեքստում։ Կոնֆերանսն ավարտվեց «Ճանապարհ դեպի մարդասիրություն» թեմայով քննարկմամբ։ Բանախոսները նշեցին, թե որքան ազդեցիկ գործիք կարող են լինել պատմությունները ոչ միայն սեփական ճանապարհը ներկայացնելու, այլեւ մարդասիրական ջանքերն առաջ մղելու գործում։ Քննարկումը վարեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արմինե Աֆեյանը, բանախոսներն էին «Գրեմմիի» առաջադրված երաժիշտ, բարերար եւ բիոտեխնոլոգիական ձեռնարկատեր Ալոե Բլեքը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ եւ The Sentry կազմակերպության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը եւ «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ, ԱՄՆ նախկին դիվանագետ եւ ռազմածովային հետախուզության սպա Րաֆֆի Գրեգորյանը։ 

 

2025 թ․ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորում

2025 թ․ մայիսի 7-ին տեղի ունեցավ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը՝ «Խաչմերուկին. համալիր գործողություններ հանուն կայուն ապագայի» ընդհանուր խորագրի ներքո։ Ֆորումին մասնակցիներ էին ժամանել ավելի քանի 30 երկրից, այդ թվում՝ Հնդկաստանից, Պակիստանից, Կոլումբիային, Նիգերիայից, Իրաքից, Ֆրանսիայից, Հարավային Աֆրիկայից, Մավրիտանիայից եւ Արգենտինայից։ Ֆորումը գլոբալ հարթակ դարձավ մարդկային արժանապատվությունը, արդարությունն ու կայուն խաղաղությունն առաջ մղելու գործում։

«Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քեթրին Սուիթսերի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արմինե Աֆեյանի ողջունի խոսքին հետեւեց «Ի՞նչ է կատարվում աշխարհում» խորագրով քննարկումը, որը վարեց Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, «Նյու Յորք Թայմսի» սյունակագիր Նիկոլաս Քրիստոֆը։ Բանախոսներն էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանը, «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի համահիմնադիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հաջորդ շրջանի համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի անդամ Էրիկ Էսրայիլյանը, Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Քոմֆորթ Էրոն եւ «Սքոլ» հիմնադրամի խորհրդի անդամ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նախկին ղեկավար Գեյլ Սմիթը։

«Մարդու իրավունքների ապագան» խորագրով քննարկումն անդրադարձավ մարդու իրավունքների սկզբունքներին՝ անընդհատ փոփոխվող համաշխարհային նորմերի համատեքստում։ Բանախոսները դիտարկեցին նաեւ այն, թե ինչպես կարող է տարբեր մակարդակների՝ տեղական, ազգային եւ միջազգային համագործակցությունն ուժեղացնել մարդու իրավունքների պաշտպանությունը։ Քննարկումը վարում էր «Ռոյթերզ» գործակալության Լոս Անջելեսի բյուրոյի ղեկավար եւ մոդերատոր Մերի Միլիքենը, որին մասնակցում էին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի պրոֆեսոր, «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի եւ «Խոստում» ինստիտուտի Եվրոպայի մասնաճյուղի ուսումնական գծով ղեկավար Աննա Սփեյն Բրեդլին, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի գենդերային հարցերի եւ աֆրոամերիկյան ուսումնասիրությունների գծով պրոֆեսոր եւ UCLA DataX նախաձեռնության համաղեկավար Սաֆիյա Նոբլը, Յեյլի համալսարանի «Գործընկերություն հանուն գլոբալ առողջապահական արդարության» նախաձեռնության ավագ փորձագետ եւ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության միջազգային հարցերով նախկին նախագահ Ուննի Կարունակարան եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, The Sentry կազմակերպության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը։

Խիզախության եւ նվիրումի ազդեցիկ պատմություններով առանձնացավ հատկապես «Մերօրյա հերոսներ. խիզախումի պատմություններ «Ավրորայի» հերոսներից» խորագրով քննարկումը, որին մասնակցեցին 2016 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ «Խաղաղության տան» հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն Միրզա Դինային, 2021 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի հիմնադիր Ջուլիեն Լուսենգեն, «Ավրորայի» մերօրյա հերոս, Աֆղանստանի նախկին փոխնախագահ ու կանանց գործերի նախարար Սիմա Սամարը։ Քննարկումը վարեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ եւ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն։

TED-ի ոճով քննարկում-ելույթների շարքը ներկայացրեց երիտասարդ առաջնորդների, որոնք ակտիվորեն վերաձեւում են ապագան մարդու իրավունքների, մարդասիրական արձագանքի եւ կլիմայական արդարության ոլորտներում։ Որպես բանախոսներ հանդես եկան «Ավրորայի» մերօրյա հերոս եւ «Աղջիկները հանուն մարդու իրավունքների» կազմակերպության գործադիր տնօրեն Հադիքա Բաշիրը, Ինտեգրալ ճգնաժամային կառավարման կենտրոնի (CEGIC), Cuenca Experience-ի եւ «Արեւային ցնցուղ» (Ducha de Sol) նախաձեռնության համահիմնադիր Անա Խիմենես Պոցոլին եւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի իրավաբանական գիտությունների թեկնածու, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կլիմայի հարցերով խորհրդական (2023–2025 թթ․) եւ Future Generations Tribunal հարթակի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Այիշա Սիդիքան։ Նրանք ներկայացրին իրենց պատմությունները՝ հիշեցնելով, որ երիտասարդ սերունդը ոչ միայն պահանջում է փոփոխություններ, այլեւ առաջնորդում է դրանք։

«Առողջություն եւ մարդու իրավունքներ. հիմնարար մոտեցումներ երկարատեւ ազդեցության համար» թեմայով քննարկումն անդրադարձավ այն հարցին, թե ինչպես են համայնքի կողմից ղեկավարվող ռազմավարությունները վերաձեւում հանրային առողջության ոլորտը ողջ աշխարհում՝ հատկապես խոցելի եւ ճգնաժամերից տուժած տարածաշրջաններում։ Քննարկումը վարեց «Թայմ» ամսագրի առողջապահական թեմաներով ավագ թղթակից Էլիս Փարքը, որին մասնակցեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համաշխարհային առողջապահության գծով ղեկավարի նախկին տեղակալ Նիդհի Բորին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռազմավարական ներդրումների գծով գլխավոր պատասխանատու Գիտա Թարմարաթնամը, Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր եւ HEAL նախաձեռնության համահիմնադիր եւ ֆակուլտետի ղեկավար Շրիրեմ Շամասունդերը եւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի հանրային առողջության Ֆիլդինգի դպրոցի հանրային առողջապահության հարցերով դեկանի տեղակալ եւ պրոֆեսոր Ալինա Դորիանը։

2025 թ․ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը եզրափակվեց «Լոկալ գործողություններ՝ գլոբալ ազդեցություն» խորագրով քննարկմամբ։ Այն վարեց «Լոս Անջելես Թայմս» պաբերականի հոդվածագիր Սքոթ Քրաֆթը։ Որպես բանախոսներ հանդես եկան «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, «Քլինթոն» հիմնադրամի եւ «Քլինթոն» առողջապահության հասանելիության նախաձեռնության փոխնախագահ Չելսի Քլինթոնը, Քոնրադ Ն. Հիլթոն հիմնադրամի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Փիթեր Լոհարնը եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Աֆրիկայի «Գբովե» խաղաղության հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ Լեյմա Գբովեն։ Այս քննարկման հիմնական ուղերձներից մեկն այն էր, թե որքան կարեւոր է տեղական առաջնորդներին աջակցելը, ինչպես նաեւ ազնիվ պայքարն ապատեղեկատվության դեմ եւ երկարատեւ համագործակցության ձեւավորումը՝ վստահության եւ համերաշխության հիմքով։